21 09 2024

Վիլայեթ, վիլայեթ… դառել ենք ադրբեջանի ռայոն. Ռուբեն Մելիքյան

Վիլայեթ, վիլայեթ… դառել ենք ադրբեջանի ռայոն. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ քիչ առաջ զրուցել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ։ Այս պահին նա գտնվում է Զվարթնոցի ոստիկանության բաժնում։

«Ըստ Լապշինի՝ նրան պարզաբանել են, որ իրեն ազատությունից զրկում են … ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար, ինչպես նաև Բելառուսի պահանջով՝ անհասկանալի է, թե ինչի համար…

Վիլայեթ, վիլայեթ… դառել ենք ադրբեջանի ռայոն։ Շնորհավոր Անկախության օր»,- գրել է Ռ.Մելիքյանը։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ  բլոգեր Ալեքսանդր Լապշինին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։ 

«Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության հետախուզման հիման վրա հենց նոր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները արգելափակել են իմ մուտքը ՀՀ տարածք»,- գրել էր Լապշինը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ