Այս իշխանությունների հետ որևէ հաղթականություն չսպասել, պարտության սիմվոլները չեն կարող որևէ առողջ միտք ունենալ: Այս մասին կառավարության մոտ հավաքի ժամանակ ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ում որդին մահացել է 44-օրյա պատերազմում։
«Հայտնվել ենք մի կարգավիճակում, որտեղ ոչ միայն պարտված ենք, այլև խեղված իրականության մեջ ենք, Հայաստանը տանում են վերացման։ Հույս ունեմ՝ ժողովուրդը կսթափվի։
Հայաստանը լինելու է, ինչքան էլ այս լրտեսախումբը փորձի ապացուցել, որ Արցախը հանձնելը հաղթություն է, Հայաստանը վերացնելը հաջողություն է։ Հասկանում եք՝ մեզ գժվացրել են գժերը, բոլորի գրպանում պետք է գժի թուղթ դնել, քանի որ այդ մտքեր առողջ մարդը չի կարող արտաբերել»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը