09 10 2024

Ես գիտեմ, որ դարակազմիկ հանցագործների հետ գործ ունենք. Խաչիկ Մանուկյան



Շարունակաբար խոսվում է այն մասին, որ ՔՊ-ական պարագլուխները տևական հանցագործություններ են գործում տարբեր աստիճանի, տարբեր որակների։ Այս մասին Գլխավոր դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սրբազան պայքարի մասնակից, Արցախյան երրորդ պատերազմում որդուն կորցրած, գրող, հրապարակխոս Խաչիկ Մանուկյանը։

«Ժամանակն է, որ այդ հայտարարությունները տեղափոխվեն իրավական դաշտ: Ես իրատես եմ, գիտեմ, որ մեր ուզած սպասելիքը չի լինելու, քանի որ այսօրվա դատախազը հայտարարել է, որ զեկուցում է վարչապետին, այսինքն կատարում է նրա հրահանգները։ Դատական համակարգն էլ գտնվում է նրա ափի մեջ։ Մարդը հիմա ափը բաց է թողել, զբաղված է հեծանին քշելով, ես այստեղ շատ ազնիվ միտում եմ տեսնում, մարդն ասում է՝ իրավիճակին չեմ տիրապետում, անցել եմ իմ սպորտաձևին»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ