168.am-ը գրում է. Թավշյա հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանին փաստաբանական ծառայություններ մատուցող Ռուստամ Բադասյանը սեփական թիմի՝ իշխանական աթոռներին ամրապնդումից հետո արագորեն լծվեց իր քաղաքական կենսագրությունը կառուցելու գործին․ նա նախ ստանձնեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալի պաշտոնը, ապա՝ Արդարադատության նախարարի, իսկ 2021 թվականի օգոստոսից՝ ՊԵԿ նախագահի։
Այս ընթացքում, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր 2024 թվականի հայտարարագրի, ՊԵԿ նախագահը հասցրել է գնել 1 անշարժ գույք՝ Երևան քաղաքի Արաբկիր համայնքում բնակարան, որը գնել է 2020 թվականի նոյեմբերին և տնօրինում է միանձնյա սեփականության իրավունքով։
ՊԵԿ նախագահի հայտարարագրած դրամական միջոցները
Ռուստամ Բադասյանի բանկային հաշվի մնացորդները հաշվետու տարում՝ 2023 թվականի տարեսկզբին, կազմել են 2 միլիոն 747 267 դրամ և 47 եվրո, իսկ տարեվերջին՝ 259 դոլար, 35 եվրո և 1 միլիոն 431 917 դրամ։ Նա նաև հայտարարագրել է մինչև 30 հազար դրամ էլեկտրոնային հաշիվներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը