Էլեկտրաէներգիայի անջատումները 2023թ. նոյեմբերին ՀՀ կառավարության աշխատանքի ժամանակ պայմանավորված էին բարձրավոլտ գծերում անցկացվող աշխատանքներով, ինչի հետեւանքով հոսանքազրկվել էր երկրի 1/3-ը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը՝ ներկայացնելով վերջին շրջանում տեղի ունեցած ամենահայտնի հոսանքազրկումների պատճառները:
«Իրականացվող աշխատանքների արդյունքում անջատումները լինում են կարճատև, բայց մասշտաբային, ուստի դա մեծ արձագանք է ստանում հասարակությունում։ Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի անջատմանը Աբովյանի ֆուտբոլի դաշտում եվրոպական մրցաշարի ժամանակ, ապա խաղից երեք ամիս առաջ մենք նամակ էինք ստացել ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայից նրան պատկանող երկու տրանսֆորմատորներից մեկի անջատման մասին։ Տրանսֆորմատորը դրա հիման վրա անջատվել էր, ինչի հետևանքով խաղի օրը ծանրաբեռնվել էր մեկ տրանսֆորմատոր, ինչն էլ հանգեցրել էր էլեկտրաէներգիայի անջատման»,- նշեց նա։
Խոսելով Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում էլեկտրաէներգիայի վերջին անջատումների պատճառների մասին՝ Դարբինյանը տեղեկացրեց, որ խնդիրը տրանսֆորմատորի անսարքությունն էր, ինչի մասին ընկերությունը նախազգուշացրել էր։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը