04 09 2024

Վթարների 34 տոկոսը գրանցվել է շինարարական աշխատանքների հետևանքով. ՀԷՑ



Վթարների 34 տոկոսը գրանցվել է շինարարական աշխատանքների հետևանքով առաջացած վնասվածքներից, որոնք կարող են վնասել մալուխները, ինչը նույնպես հանգեցնում է անջատումների։ Այս մասին ասուլիսում ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։

«Ընկերության պատճառով նույնպես վթարներ են լինում, և դրանց թիվը ընկերության ներկայացուցիչներին չի գոհացնում, ինչի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է կատարվում»,- նշեց նա։

Դարբինյանը տեղեկացրեց նաև, որ էլեկտրաէներգիայի բեռնվածությունը և ծախսերը 24 տարում Երևանի կենտրոնում ավելացել են 8-10 անգամ։

«Վերջին տարիներին Երեւանում ստացվել են 68 հազար հայտեր նոր բաժանորդներից, որոնցից 40 հազարը երեք տարվա ընթացքում միացվել են ցանցին։ 2025թ. այդ թիվը կավելանա՝ հասնելով 77 հազարի։ Համեմատության համար. Գյումրիում և Վանաձորում բաժանորդների թիվը միասին վերցրած 82 հազար է»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ