03 09 2024

Բարեկամավանի դպրոցն ունի մեկ առաջին դասարանցի, ավարտական՝ 12-րդ դասարանում աշակերտ չկա. Ոսկան Սարգսյան

Բարեկամավանի դպրոցն ունի մեկ առաջին դասարանցի, ավարտական՝ 12-րդ դասարանում աշակերտ չկա. Ոսկան Սարգսյան

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

«Բարեկամավանի դպրոցն ունի մեկ առաջին դասարանցի, ավարտական՝ 12-րդ դասարանում աշակերտ չկա

Հեռավոր, սահմանամերձ Բարեկավավանի 8-ամյա դպրոցը 1970-ական թվականների կեսերին ուներ 330 աշակերտ,իսկ  գյուղի 9-10-րդ դասարանցիները հաճախում էին հարևան Կոթի գյուղի, Նոյեմբերյան շրջկենտրոնի դպրոցներ։Նոր՝ 2024-2025  ուսումնական տարում  Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի  անվան միջնակարգ  դպրոցն ունի 18 աշակերտ, որոնցից 9-ը Արցախից անցյալ տարի բռնագաղթած․, Բարեկամավանում  բնակություն  հաստատած 3 ընտանիքների երեխաներն են։ Անցյալ տարի  դպրոցն ունեցել է 4 շրջանավարտ, այս ուսումնական տարում կրթօջախը շրջանավարտ չի ունենա,  12-րդ դասարանն աշակերտ չունի։

Դպրոցի առաջին դասարանում կա մեկ աշակերտ,ով Արցախից բռնագաղթածների զավակ է։ Երկրորդ դասարանում նույնպես կա մեկ աշակերտ, 1-2 դասարանները միավորված , երկկոմպլեկտ են, 3-4-րդ դասարաններում միասին նույնպես 2 աշակերտ կա, այդ դասարանները ևս  երկկոմպլեկտ են, 5-րդ դասարանն ունի 3 աշակերտ, այն առանձին դասարան է ։ Երկկոմպլեկտ են նաև 6-7 , 10-11   դասարանները։

Բարեկամավանի դպրոցի  երկարամյա տնօրեն, իր գյուղի նվիրյալ Աստղիկ Ազատյանին մտահոգում է միայն դպրոցի աշակերտների փոքր թվաքանակը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ