30 08 2024

Կիրանցում դպրոցի նոր շենք կկառուցվի․ Ոսկան Սարգսյան

Կիրանցում դպրոցի նոր շենք կկառուցվի․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

«Կիրանցում դպրոցի նոր շենք կկառուցվի։ Կառավարությունը օգոստոսի 29-ին ի թիվս այլ հարցերի, որոշել է՝ ընդունել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Տավուշ, համայնք Իջևան, գյուղ Կիրանց 2-րդ փողոց 1 հասցեում գտնվող 0․59953 հեկտար մակերեսով հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 22082024-11-0076, այսուհետ՝ գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

Այդ տարածքը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվում է դպրոցի նոր շենք կառուցելու համար։ Կիրանցի նորակառույց դպրոցը, որի շինարարության համար պետական բյուջեից 642 միլիոն դրամ է ծախսվել, պետք է բացվի սեպտեմբերի 2-ին։ Այդ շենքը Ադրբեջանի հետ նոր սահմանից մոտ 40 մետր հեռավորությամբ է գտնվում։ Կիրանց գյուղից շատ ծնողներ մեծ մտահոգություններ ունեն նորակառույց դպրոցում իրենց երեխաների անվտանգության համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ