16 08 2024

Ի՞նչ եղավ մարզերում աշխարհազորի ստեղծումը․ Ոսկան Սարգսյան

Ի՞նչ եղավ մարզերում աշխարհազորի ստեղծումը․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ի՞նչ եղավ մարզերում աշխարհազորի ստեղծումը:

2020 թվականի հոկտեմբերի 29-ին, 44-օրյա պատերազմի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի 7 մարզերում նախկին զինվորականներին նշանակեց մարզպետի տեղակալներ։ Որպես այդ որոշման նպատակ հայտարարվեց մարզերում աշխարհազորի ստեղծումը։ Տավուշի մարզպետի տեղակալ նշանակվեց Արթուր Հովակիմյանը, ով երկար տարիներ Իջևանի զինվորական կոմիսարն էր։ Ա․ Հովակիմյանը մարզպետի տեղակալ նշանակվելուց հետո այն ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց․ «Պատերազմին զուգահեռ Հայաստանում աշխարհազորային հաղթական ծրագրի հիմքն է դրվում»։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ ուղարկել՝

Տավուշի մարզպետի տեղակալներից ո՞վ որ ոլորտի խնդիրներով է զբաղվում, որո՞նք են նրանցից յուրաքանչյուրի աշխատանքային ոլորտները և պարտականությունները։ Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը համակարգում է միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ փոխհարաբերությունները, իսկ Արթուր Հովակիմյանը համակարգում է զորահավաքի, զորակոչի կազմակերպման աշխատանքները և ուժային կառույցների հետ փոխհարաբերությունները»։

Բա ի՞նչ եղավ մարզում աշխարհազորի ստեղծման ղեկավարումը։ Ադրբեջանի հետ սահմանը պաշտպանող, ամեն ամիս 15 օր սահմանային դիրքերում մարտական ծառայություն իրականացնող աշխարհազորայինների աշխատավարձերը վերջերս կրճատել են, 180 հազարից դարձրել են 120 հազար դրամ։ Շատ աշխարհազորայիններ այդ պատճառով դուրս են եկել ծառայությունից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ