Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Աննա Ս.-ն, իր վարած «Peugeot 307» մակնիշի ավտոմեքենայով Մխչյան-Դիտակ ավտոճանապահի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց՝ գլխիվայր հայտնվելով չգործող ջրատարում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Աննա Ս.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 10-ամյա Մարի Մ.-ն, 8-ամյա Եվա Մ.-ն և 4-ամյա Գոհար Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ հենց նրանց դուրս են բերել ավտոմեքենայից:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը