14 08 2024

Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզի վրա գտնվում է 8 բալանոց գոտում. Սոս Մարգարյան



Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը:

«Խորհրդային միության ժամանակ ունեինք հետևյալ խնդիրը՝ սեյսմիկ վտանգը ՀՀ ամբողջ տարածքի համար թերագնահատված էր: Եթե այսօր ունենք 8-9-10 բալանոց գոտիներ, ԽՄ քարտեզի համապատասխան՝ ունեինք ընդամենը երկու գոտի՝ 7-8 բալանոց, հետևաբար կառուցապատումն իրականացվել է 7-8 բալերի համար: Երբ ասում ենք՝ ունենք բարձր սեյսմիկ ռիսկ, շենքերը խոցելի են, պատճառը հենց դա է: Եթե Երևանում ունենանք 9 բալանոց երկրաշարժ, կունենանք հետևանքներ»,- նշել է նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ