«Մայիսի 28-ին այրել էին մայրաքաղաքի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամաններն ու վնասել այդտեղ գործող սուպերմարկետի ապակիները:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ամեն աղբամանը ձեռք բերելու համար համայնքային բյուջեից շուրջ 95 հազար դրամ է ծախսվում։ Երևանի քաղաքապետարանը նաև զգուշացնում է, որ համայնքային գույքը վնասելու ամեն դեպքով դիմում է ոստիկանություն և հետևողական է, որ համայնքային գույքը վնասողները ենթարկվեն պատասխանատվության։
Տվյալ դեպքով ոստիկանությունը արդեն հայնտաբերել է աղբամանները վառողներին, որոնք տվել են խոստովանական ցուցմունք։ Նախապատրաստվում են նյութեր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը