12 08 2024

Ավինյանի օրոք աղբամանները «կահավորված են» կահույքով, սանտեխնիկայով․ լուսանկարներ

Ավինյանի օրոք աղբամանները «կահավորված են» կահույքով, սանտեխնիկայով․ լուսանկարներ

 

Մինչ Երևանի բնակիչները բողոքում են աղբահանության ցածր մակարդակից, որոշ փողոցներում՝ աղբահանության բացակայությունից, Երևանի բազմաթիվ փողոցներում էլ աղբամանների մոտ կարելի է այսպիսի տեսարանի հանդիպել։ Եթե անգամ աղբամանները դատարկ են, դրանց կողքին լցված են կենցաղային թափոններ՝ սառնարան, բազմոց, աթոռ, լվացարան, ներքնակ, գորգ և այլն։

Աղբահանություն իրականացնելի հավաքում են աղբամանի մեջի եղածը, առարկաները՝ թողնում և ստացվում է այսպիսի տհաճ տեսարան։ Երբեմն պատահում են մարդիկ, որոնց անգամ այդ՝ դեն նետված իրն է անհրաժեշտ, վերցնում են, մյուս մասը մնում է մի տևական ժամանակ աղբամանի մոտ, մինչև քաղաքապետարանի շրջիկ ծառայությունը նկատի և հեռացնի տարածքից։

Քաղաքացիների ուղարկած բոլոր լուսանկարները Աջափնյակ վարչական շրջանից են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ