08 08 2024

Խոշոր ավտովթար՝ Երևանյան լճի հարևանությամբ․ բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը

Խոշոր ավտովթար՝ Երևանյան լճի հարևանությամբ․ բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը

Այսօր՝ օգոստոսի 8-ին ժամը 22:10-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են «Mercedes» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

«Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։  Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը»,- հայտնում է Shamshyan.com-ը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ