Բուլղարիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վավերացրել է Թուրքիայի հետ պետությունների օդային տարածքի համատեղ պաշտպանության մասին հուշագիրը։ Փաստաթուղթը կարգավորում է երկու երկրների օդային տարածքում անդրսահմանային օդային ոստիկանության գործողությունների իրականացման հիմնական սկզբունքները, ընթացակարգերը և պայմանները։
Երկրի տեխնիկական կառավարության պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովը, մեկնաբանելով խորհրդարանականների որոշումը, նշել է, որ Բուլղարիան ստորագրել է համաձայնագիրն այն պատճառով, որ ՆԱՏՕ-ի երկրները հոգ են տանում ընդհանուր օդային տարածքի մասին։
«Խոսքը ոչ թե պաշտպանական գործողությունների մասին է, այլ խաղաղ ժամանակ հերթապահ ինքնաթիռներով իրականացվող գործողությունների մասին», - ասել է նա լրագրողներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը