Պահանջում են հրաժարվել Արցախից, Ցեղասպանությունից, ամեն ինչից․ Կդիտարկեն որպես տարածք, որը պատրաստ կլինի վերածվելու «Արևմտյան Ադրբեջան»-ի․ սրբազան
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու նրա կողմնակիցները բակային հանդիպում են անցկացնում Աջափնյակ վարչական շրջանում։ Բնակիչների հետ հանդիպմանը Բագրատ սրբազանն ասաց․
«Վերևում նստած չարիքի օրինակը հայելաբար արտացոլվում է մեր կյանքում։ Մարդիկ մտածում են՝ ինչո՞ւ նա կարող է ստել, ես չեմ կարող, ինչո՞ւ նա կարող է խաբել, ես չեմ կարող, ինչո՞ւ նա կարող է ուժ կիրառել, ջարդել, փշրել, ես չեմ կարող, ինչո՞ւ նա կարող է 40 մեքենաներով գնալ ու փողոցում մարդ սպանել, ես չեմ կարող, ինչո՞ւ նա կարող է փողոցում թքել մարդկանց վրա, ես չեմ կարող, ինչո՞ւ նա կարող է մարդկանց զրպարտել, ես չեմ կարող։
Եվ ինչպիսին այդ նեռի ու իր որդիների վարքն է, այդպես էլ արտացոլվում է ժողովրդի վրա։
Սուրբ Գիրքն էլ է ասում․ «թագավորի մեղքը տարածվում է ամբողջ ժողովրդի վրա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը