08 08 2024

Բագրատ Սրբազանը շաբաթ օրը մեկնելու է Մասիսի շրջան, հաջորդ օրը՝ Արտաշատի շրջան

Բագրատ Սրբազանը շաբաթ օրը մեկնելու է Մասիսի շրջան, հաջորդ օրը՝ Արտաշատի շրջան

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը շաբաթ օրը մեկնելու է Մասիսի շրջան, հաջորդ օրը՝ Արտաշատի շրջան։ Այս մասին այսօր՝ օգոստոսին 8-ին, Աջափնյակում բնակիչների հետ հանդիպմանը ասաց Բագրատ սրբազանը:

«Հանդիպումներ կունենանք Մասիս ու Արտաշատ քաղաքներում և հարակից գյուղերում։ Շարունակելու ենք այցելել քաղաքներով, գյուղերով, բակերով ու թաղերով և մեր ժողովրդին ներշնչել, որ այս պայքարին այլընտրանք չկա, քան նեռի հեռացումն ու ճշմարտության հաղթանակ»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը նաեւ հայտնեց, որ սեպտեմբերի 4-ի հավաքի համար Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճը չեն տրամադրել, փորձել են փոքր՝ 3000 տեղանոց դահլիճը վերցնել, սակայն այսօր պարզ է դարձել, որ այն էլ չեն տրամադրելու, քանի որ համալիրի բոլոր աշխատակիցներն այդ օրը մեկնելու են Վանաձոր:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ