05 08 2024

Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում. Կա 9 վիրավոր

Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում. Կա 9 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 5-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Այս մասին փոխանցում է Shamshyan.com-ը։

Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածում բախվել են Արարտաի մարզի բնակիչ 36-ամյա Սևակ Մ.-ի վարած «Mitsubishi» և Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Լ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու նշված ավտոմեքենաների ուղևորները՝ Վայոց ձորի մարզի բնակիչներ 59-ամյա Սոնա Օ.-ն, 30-ամյա Դավիթ Ա.-ն, 56-ամյա Գագիկ Հ.-ն, 23-ամյա Սյուզի Գ.-ն, 59-ամյա Գոհար Հ.-ն, 55-ամյա Անուշ Շ.-ն և 55-ամյա Սեդա Մ.ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ