25 07 2024

Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Աղվան Վարդանյանի հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էինք գնացել` մեր ընկեր Արմենի ձեռքը սեղմելու, ամուր գրկելու և մեր ու մեր բազմաթիվ հայրենակիցների ջերմ շնորհավորանքներն ու մաղթանքները փոխանցելու:

Արմենն իր շնորհակալությունն ու անկեղծ խոսքերը հղեց բոլոր այն անձանց, ովքեր ոչ միայն այսօր, այլ այս 1-1.2 տարվա ընթացքում աջակցել ու սատարել են` ով ինչով կարողացել է:

Արմենին ուղղված հավաքական մաղթանքն, իհարկե, առաջին հերթին նրան ազատության մեջ տեսնելն է, որտեղ նա իր կարողություններն ու պոտենցիալը լիարժեք գործածելու հնարավորություն կունենա` հանուն մեր երկրի և հասարակության»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ