Yerkir.am-ը գրում է. Պարեկային ծառայության աշխատակիցները, որոնցից շատերը պարեկ են դառնում նախնական մասնագիտական կրթական ծրագրով ստացած ընդամենը 5-ամսյա կրթության հավաստագրով, ուղղակի թիրախավորել են ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սրբազան Շարժման ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանին:
Արդեն որերորդ անգամն է, ինչ պարեկային ծառայության ներկայացուցիչները զավեշտալի պատճառաբանություններով և պատրվակներով անհարկի կանգնեցնում են պատգամավորի ավտոմեքենան: Այսօրվա դեպքը, սակայն, գերազանցեց բոլորին:Քաղաք Աբովյանում պարեկային ծառայության ավտոմեքենան հերթական անգամ կանգնեցրեց Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենան: ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԵՐ ԱՉՔԻ ԱՌՋև ԱՐՁԱԿԵՑ ԱՄՐԱԳՈՏԻՆ և, ի նշան հարգանքի, իջավ մեքենայից: Բոլորս ապշեցինք՝ լսելով պատճառը. Գառնիկ Դաիելյանն, իբր, ամրակապված չէր…
Պատգամավորը, բնականաբար, թե՛ բարոյական, թե՛ իրավական հողի վրա դաստիարակչական աշխատանքներ տարավ մարտնչող ստախոս, օրը ցերեկով իրապահ համակարգը խայտառակող, ոստիկանի (կրտսեր սերժանտի) ուսադիրներն անարգող, հավանաբար շեֆերի հրահանգով «դուխավորված» պարեկ ոմն Գոռ Ոսկանյանի հանդեպ:
Ցավալին այն է, որ երբ անպատասխանատու պահվածքով պարեկ կոչվածին հարցրինք՝ դատարանի կողմից իր սուտն ապացուցվելուց հետո պատժվելու՞ է, պատասխանատվություն կրելու՞ է, ներողություն խնդրելու՞ է, պարեկի համազգեստ հագածը վստահ ու հպարտ նշեց՝ ո՛չ: Գառնիկ Դանիելյանն էլ փաստեց՝ պարեկի արարքն այդպիսով ոչ միայն անպատասխանատու է, այլև անբարո:
Պատգամավորը նշեց, որ անպայման դիմելու է դատարան, պահանջելու է տեսագրությունը, ապացուցելու է, որ պարեկը ստախոս է, իր մեքենան կանգնեցրել է առանց պատճառի, հետևաբար՝ քաղաքական հրահանգավորման արդյունքում: Գառնիկ Դանիելյանը հավելեց նաև, գործընթացին տալու է հանրային հնչեղություն և ամեն ինչ անելու է, որ նշված պարեկը պատասխանատվության ենթարկվի թե՛ օրենքի, թե՛ բարոյականության առջև, որպեսզի հետայսու բացառվի որոշ պարեկների՝ բարոյականության շրջագծից դուրս եկող նման վարքագիծը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը