18 07 2024

Սուրեն Վարոսյանը ստանձնել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը

Սուրեն Վարոսյանը ստանձնել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել Սուրեն Վարոսյանը:

Նա ստանձնել է վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը, ինչի մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Նշենք, որ Սուրեն Վարոսյանը զբաղեցրել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնը, որից ազատվել է 2024 թվականի հունվարի 31-ին։

Հիշեցնենք, որ հուլիսի երեքին Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ էին կատարվել, բերման էին ենթարկվել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա տեղակալը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ