29 06 2024

Կարծիքս մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է. Մովսես Հակոբյան. 168.am

Կարծիքս մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է. Մովսես Հակոբյան. 168.am

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասել է՝   Տավուշում ո՛չ սահմանային սյուները, ո՛չ փշալարերը, ո՛չ էլ սահմանապահները չեն կարող ապահովել խաղաղություն։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է նա:

«Երկրի անվտանգությունն ապահովում է երկրի քաղաքական իշխանությունը և երկրի Զինված ուժերը։ Մնացած ամեն ինչ՝ դիրքը, բունկերը, սահմանային սյունը, որևէ բան չեն անում, մասնավորապես՝ Ադրբեջանի դեպքում։ Այդ ամենն ընդամենն օգնում է իշխանություններին ու Զինված ուժերին՝ անվտանգությունն ապահովելու հարցում։

Թե այսօր ՀՀ իշխանությունը որքանո՞վ է ապահովում մեր երկրի անվտանգությունը, սրա վերաբերյալ վաղուց եմ կարծիքս հայտնել ու այդ կարծիքը մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է»,- նշել է Մովսես Հակոբյանը։

Ըստ Մովսես Հակոբյանի, այսօր բոլորի համար էլ պարզ է, թե ինչ է տեղի ունենում Տավուշում, հետևաբար՝ խաղաղության մասին խոսք անգամ լինել չի կարող։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ