Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր ջում գրում է․
615 միլիոն դրամով սարքած Կիրանցի դպրոցի շենքը սահմանապահների զորանո՞ց են սարքելու
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ, թե ե՞րբ է շահագործման հանձնվելու Կիրանցի դպրոցի նոր շենքը։ Մարզպետարանից պատասխանել են․ <<Կիրանցի միջնակարգ դպրոցի շենքի շինարարական աշխատանքները սկսված են և նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերի 1-ին>>։ Կիրանցի դպրոցի նոր շենքը ադրբեջանցի ահմանապահներից մոտ 50 մետր հեռավորությամբ է գտնվելու։ Այդ շենքի շինարարության համար պետբյուջեից ծախսվել է 615 միլիոն դրամ։ Կիրանցի ծնողները դեմ են,որ իրենց երեխաները հաճախեն նոր ձևավորված սահմանին այդքան մոտ գտնվող դպրոց։ Կիրանց գյուղից հայտնեցին, որ նորակառույց դպրոցի շենքը ծառայելու է որպես սահմանապահների զորանոց։ Իսկ թե ինչպես է լուծվելու դպրոցի շենքի հարցը,, հայտնի չէ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը