07 06 2024

Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան քննիչները կապարակնքեցին

Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան քննիչները կապարակնքեցին

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան փորձում են առգրավել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայնել է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Այս պահին Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ, հատուկ տարհանման ծառայություն են հրավիրել, որպեսզի Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան տեղափոխեն:

Ըստ տեղեկությունների,  մեքենան առգրավում են Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով օգնական Աշոտ Դանիելյանի գործի շրջանակներում, որին ամիսներ առաջ ապօրինի ձերբակալել էին իբրև թե թմրանյութ  պահելու կասկածանքով»,- շեշտեց նա:

Փաստաբանը նշեց, որ փորձում են իրականացնել մեքենայի առգրավում՝ առանց դատարանի որոշմամբ, սա ապօրինի գործողություն է։

«Այդ պատճառով, չեն ուզում, որ այս ամենը լուսանկարահանվի, որովհետև իրականացնում են ակնհայտ ապօրինի գործողություն։

Հիմա էլ պարեկային ծառայության ծառայողներն են ներկայացել։ Տեղեկություններ է հասնում, որ հիմա էլ Ոստիկանության ուժերն են ուզում ներկայանալ այստեղ, որպեսզի մեքենան խուզարկեն, առգրավեն, իսկ մենք դեմ ենք, չենք թույլատրում, որովհետև ցույց չեն տալիս դատարանի որոշում։

Ներկայումս կատարվում է առգրավման գործողություններ, որի իրավունքը չունեն, առանց դատարանի որոշման»,- շեշտեց նա:

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան քննիչները կապարակնքեցին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ