05 06 2024

Իրական պատճառները փնտրեք այլ հարթությամբ․ Գևորգ Դանիելյան

Իրական պատճառները փնտրեք այլ հարթությամբ․ Գևորգ Դանիելյան

Հիմա ի՞նչ, արտագաղթի բուն պատճառը հայրենասիրության գերդոզավորո՞ւմն է եղել, մարդիկ ուղղակի չեն դիմացել հայրենասիրական մթնոլորտին և փախու՞ստի են դիմել: Ուստի դադարենք հայրենասիրությունը արժեք համարել և ամեն ինչ իդեալակա՞ն կլինի, սա՞ է բաղձալի բանաձևը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Բա ինչո՞ւ էիք 2020 թ. հավանության արժանացած և այդպես էլ պատշաճ կարգով չհաստատված «Ազգային անվտանգության ռազմավարության» փաստաթղթում Հայրենիքը հռչակել, որպես ազգային արժեք: Ի դեպ, ազգային արժեք էիք հռչակել նաև՝  Հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը, էպեսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները, հայոց լեզուն և գրերը, հայկական սփյուռքը, այդ ի՞նչ «իրավիճակ» է փոխվել:

Հ.Գ. Արտագաղթի հետ մշտապես անհաշտ եմ եղել, սակայն իրական պատճառները փնտրեք այլ հարթությամբ, սա մանր կենցաղային թեմա չէ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ