Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։
Ո՞վ է Արման Բոշյանը։
Ծնվել է 1986թ. օգոստոսի 9-ին՝ ՌԴ Տագանրոգ քաղաքում:
2009թ. ավարտել է Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ հաշվապահական հաշվառում ևաուդիտ մասնագիտացմամբ: 2013թ.՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ կապի ձեռնարկությունների տնտեսագիտություն ևկառավարում մասնագիտացմամբ:
2007-2008թթ. աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ փոստուղեկցորդ:
2008-2010թթ. աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ Բյուրեղավանի փոստային բաժանմունքի պետ:
2012-2016թթ. աշխատել է «Գասպինտ» ՍՊԸ գլխավոր հաշվապահ:
2014-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հաշվապահը:
2017-2018թթ. աշխատել է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գրասենյակի կառավարիչ:
2018թ. հունիս-2019թ. հունվար եղել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետը:
2015թ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Թե ինչով է զբաղվել 2021-2024 թվականների միջև ընկած ամբողջ ժամանակահատվածում, հանրությանը հայտնի չէ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը