Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան: Այս պահին շարժման մասնակիցները Սևանում են։
«Մենք անում ենք այն, ինչ պետք է անենք, մենք անում ենք այն, ինչն այլևս հնարավոր չի չանել։ Հետքայլի տեղ չունենք, սպասելու հնարավորություն չունենք։ Նստենք, նայենք, թե ինչպես է մի խելագար մեր երկիրը կործանո՞ւմ։ Ես ուրախ եմ, որ եկեղեցին ստանձնել է այդ պատասխանատվությունը։ Առաջին անգամը չէ, որ պետության բացակայության պայմաններում եկեղեցին է ուղղորդում, իսկ մենք հիմա այդ ժամանակներում ենք ապրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց շարժմանը միացած զոհված զինվորի մայր Ալիսա Գևորգյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը