20 05 2023

Փաշինյանը մոռանում է, որ Գայանե Հակոբյանին արդեն ինքը դատապարտել է ցմահ․ Ալիսա Գևորգյան



 

«Պարզվեց, որ էս երկրում գլխավոր հանցագործը ոչ թե հազարավոր տղաների մահվան տարած, տասնյակ հազարավորների հաշմանդամ դարձրած, Արցախը թշնամուն հանձնած, Հայաստանի սահմաններն անտերության մատնած Նիկոլ Փաշինյանն է, այլ իր որդուն բանակ ուղարկած զինվոր Ժորայի մայրը՝ Գայանե Հակոբյանը, որի որդու շնորհիվ Աշոտ Փաշինյանը կարող է հանգիստ երթևեկել քաղաքում և ցուցմունք տալ էն մոր վրա, որի որդու շնորհիվ ինքն այդքան ազատ երթևեկում է»,- բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Գևորգյանի մայրն էր՝ Ալիսա Գևորգյանը։

«Երբ նրանք սկսում էին Արցախն ազատագրած գեներալներին կալանավորել և սպանել, պետք էր գլխի ընկնել, որ շարունակությունն այսպիսին է լինելու։ Բոլոր նրանք, ովքեր ուզենան հողի համար թուրքին դեմ դուրս գալ, խստորեն կպատժվեն։ Մեր տղաները, այո, մեղավոր են, որ իր դաշնակիցներին 44 օր դիմադրել են, սատկացրել են։

Գայանեին այլևս ի՞նչ կարող է անել Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ Գայանե Հակոբյանին արդեն ինքը դատապարտել է ցմահ։ Եթե կարծում է՝ ինքը կարող է Գայանեին ցավեցնել ավելի, քան արդեն ցավացրել է, սխալվում է։ Ինքը մոռանում  է, որ մենք արդեն մահապարտ ենք, մարդիկ ենք, որ ամեն օր երազում է մահվան մասին։

Սա արդեն յուրաքնչյուրի բարոյականության խնդիրն է, իրենք են որոշում։ Եթե ուզում եք իմանալ, ամենաքիչը մեզ պետք է հետաքրքրի էս հասարակությունը, որովհետև մեր զավակներն արդեն չեն ապրում, ձեր զավակներն են ապրում»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ