30 04 2024

Փաշինյանը ջրով ինչ-որ օրինակ ցույց տվեց, կեսը խմեց, մյուս կեսն էլ դատարկեց սեղանին



«Զրույցներ պետության մասին 4. իրավունք, իրավազորություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն» թեմայով հերթական զրույցի ժամանակ Փաշինյանը ջրով ինչ-որ օրինակ ցույց տվեց, կեսը խմեց, մյուս կեսն էլ դատարկեց սեղանին.

«Եկեք պատկերացնենք՝ այստեղ են մեր իրավունքներն ու պարտականությունները: Երբ դրանք տեղավորված են կոնկրետ ձևի ու կոնկրետության մեջ, կիրառելի են, կարող ենք օգտագործել մեր կենսական կարիքների համար: Հիմա եկեք պատկերացնենք մի ուրիշ օրինակ, երբ դրանք պարփակված չեն կոնկրետ տարածքով, ի՞նչ տեղի կունենա: Ահա տեսեք՝ այդ իրավունքներն ու պարտականությունները լղոզվում են, դառնում անկենսունակ, ոչ նյութական, պրոբլեմներ ու անհարմարավետության զգացում են ստեղծում մեզ համար»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ