Հովհաննես Դավթյանը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը։
Նա նշեց, որ ակցիա անողներն այն մարդիկ են, ովքեր ուզում են, որ Հովհաննես Դավթյանի ներկայացման հանդիսատեսը հայեր լինեն, ոչ թե թուրքեր կամ ադրբեջանցիներ, որ դերասանը հայերեն բեմադրի իր ներկայացումները։
Հիշենենք, որ 2 երիտասարդ պաստառներով բողոքի ակցիա էր իրականացրել Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ, որից հետո դերասանն ուղիղ եթեր էր մտել և անդրադարձել այդ ակցիային։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը