Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ ձեւով քննելու կամ փորձելու ինչ-որ բաներ կորզել երեխաներից, թե ովքեր են մեղավորները այն գիշերվա տեղի ունեցածի համար: Այս մասին, երեկ Կիրանցում լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Փորձելու են մարդկանց հունից հանել կամ երեւի վախեցնել: Մենք էս գլխից ասում ենք՝ այդ անազվիվ ճանապարհներով մի գնացեք: Ընդհանրապես, իրավապահ համակարգը, ավելի լավ է քննեք, թե պատճառներն ինչ են, ոչ թե հետեւանքները փորձեք լուծել: Օրինակ, Նոյեմբերյանի դեպքը ծագել է որպես սադրանք Երկրապահների ղեկավար Յուրայի եւ նրա հարակից տղաների կողմից, երբ մեքենայով հարվածել են երիտասարդներին: Եվ մինչեւ այդ ամենավերջին ստահակի պես հայհոյանքներ են հասցրել, վիրավորել են արժանապատվությունը այն երիտասարդների, որոնք դուրս են եկել հայրենիքը չզիջելու համար:
Այդ հուզական վիճակում տղաների քայլը չարդարացնելով հանդերձ, ուզում եմ ասել, որ պատճառները պետք է քննել, ոչ թե հետեւանքները: Նույնը Կիրանցի դեպքում է, թե ինչու այդ աստիճանին հասավ, երբ մգեցված ապակիներով, առանց համարանիշների, անհայտ ինքնության մարդիկ գալիս են այստեղ եւ գրգռում են ուղղակիորեն, եւ ժողովուրդը ոտքի է կանգնում ընդվզելու»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը