27 04 2024

Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան



«Իրավիճակից դուրս պետք է գանք միայն ազգային ուժերի առավելություն ստանալով ապազգային ուժերի նկատմամբ։ Ուղղակի ապազգային մտայնությունները պետք է բացառվեն, արմատախիլ արվեն և դուրս նետվեն հանրությունից և Հայաստանից։ Չի կարող Հայաստանում տեղ գտնել գաղափար, որը կասկածի տակ կառնի Ցեղասպանությունը։ Չի կարող Հայաստանում տեղ գտնել գաղափար, որ Հայ եկեղեցին երկրորդային նշանակություն ունի այս ժողովրդի կյանքում և սպառնալիք է այս երկրի, այս ժողովրդի համար։ Չի կարող Հայաստանում տեղ գտնել հերյուրանքը, սուտը։ Այս գաղափրները, այս ընկալումները պետք է ուղղակի վռնդվեն հանրությունից, այդ ժամանակ հնարավոր կլինի միասնություն և միաբանություն»,- Կենտրոն ՀԸ եթերի ժամանակ ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերշ. Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ