Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։
«Մենք եկել ենք մի տեղ, որտեղ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին: Սա շատ կարեւոր փուլ է ու, որպես կուսակցություն, պետք է շատ ակտիվ լինենք: Պարզ է, որ դա շատռ ցավոտ հարց է, եւ դա ուրիշի տոնը չի, իմ տունն է: Տան խնդիր կա, ճանապարհի խնդիր կա, բայց ես ուզում եմ՝ մենք արձանագրենք, որ մենք ոչ մի տան, ոչ մի գյուղի ճանապարհի հարց չենք լուծում: Մենք լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը։ Ու մենք լուծելու ենք այդ հարցը»,- կուսակիցների հետ հանդիպմանն ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա իրենց առաքելությունն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը