Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կարճատև զրույց է ունեցել լրագրողների հետ.
«Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների այս նվիրական սրբավայրից հայրական մեր պատգամն ենք բերում մեր ժողովրդին: Սիրելինե՛ր, անվտանգային առկա սպառնալիքների հանդիման՝ լինենք համերաշխ, միաբան ու միասնական, որպեսզի կարողանանք անկորուստ պահպանել հայրենի մեր երկիրն ու անխռով՝ ազգային մեր կյանքը: Մեր պատգամն ենք բերում իշխանություններին, ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում, արիությունը ոգու զորություն է՝ արդարությունն ու ճշմարտությունը պաշտպանելու համար: Սիրելի՛ ժողովուրդ հայոց, ապրենք առ Աստված ապավինությամբ, հավատքով ու հույսով հզոր, աննկուն, չտկարանանք դժվարությունների առջև, մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ Աստված երկնային բարձունքներից հեղելու է մեր կյանքին խաղաղության ապահովության ու անվտանգության իր օրհնությունները: Աստված միշտ օգնական ու պահապան է լինելու մեր ժողովրդին»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը