23 04 2024

Freedom House-ը մտահոգված է Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով

Freedom House-ը մտահոգված է Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը X--ի  իր էջում անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող բռնությունների լուրերին:

«Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով:

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դարձած դեպքերը և համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»,- նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքող 20-ից ավելի քաղաքացիների ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ  բերման ենթարկելու մասին։   

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ