02 07 2024

Freedom House-ը ներկայացրել է փաստահավաք զեկույց՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով

Freedom House-ը ներկայացրել է փաստահավաք զեկույց՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է փաստահավաք զեկույց՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով։

 Զեկույցը, մասնավորապես, ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի առջև ծառացած իրավիճակը՝ սկսած 2020 թվականի Երկրորդ ղարաբաղյան պատերազմից և ավարտվելով 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ և դրա հետևանքներով։ Միջազգային փաստահավաք առաքելության միջոցով, որը ներառում էր հարցազրույցներ հարյուրավոր վկաների և բաց աղբյուրների հետ, վերլուծությունը նպատակ ուներ պատասխանել այն հարցին, թե ինչու 2024 թվականի մայիսի դրությամբ Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայեր չկան։

Զեկույցը փաստում է, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղում մարդիկ դիտավորյալ ենթարկվում կանոնավոր հարձակումների, ահաբեկման, տարրական իրավունքներից և համապատասխան կենսապայմաններից զրկվածության և զանգվածային տեղահանությունների։ Ապացույցները ցույց են տալիս, որ ադրբեջանական պետությունը գործել է մեթոդաբար մշակված ռազմավարությամբ՝ Լեռնային Ղարաբաղն իր էթնիկ հայ բնակչությունից, պատմական և մշակութային ներկայությունից դատարկելու համար:

Զեկույցում ներկայացված են նաև 2020 թվականի Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի, Ադրբեջանի կողմից Արցախում 9-ամսյա շրջափակման և հումանիտար ճգնաժամի, Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության հարձակումների և ահաբեկման, Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության հետ կապված իրադարձությունները, էթնիկ հայերի զանգվածային տեղաշարժը Լեռնային Ղարաբաղից Հայաստան, Ղարաբաղում հայերի առկայության փաստերի ոչնչացումը, հայկական պատմամշակութային ժառանգությունը.

Փաստահավաք առաքելությունը արձանագրել է մարդու իրավունքների կոպիտ խախտումների, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի պարտադիր նորմերի լուրջ խախտումներ Ադրբեջանի պաշտոնյաների կողմից 2020 թվականից մինչև 2024 թվականի մայիս ընկած իրադարձությունների ընթացքում։ Կյանքի, առողջության, սննդի, ազատ տեղաշարժի, կենսամակարդակի, անձի ազատության և անվտանգության, խոշտանգումներից և այլ դաժան վերաբերմունքից ազատվելու, արդար դատաքննության իրավունքի, կրթության, սեփականության իրավունքների և մշակութային իրավունքների էական խախտումներ։

Ադրբեջանի իշխանությունների գործողությունների և հռետորաբանության վերլուծությունը՝ զուգորդված Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի կենսափորձի հետ, հիմնավոր հիմքեր է տալիս եզրակացնելու, որ նրանց բռնի տեղահանումը եղել է միտումնավոր: Փաստերը ցույց են տալիս, որ գոյություն ունի համակարգված երկարաժամկետ ծրագիր, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղը էթնիկ հայ բնակչությունից ազատելուն: Այս քաղաքականությունը ձեռք է բերվել կանոնավոր գործողությունների միջոցով, որոնք հանդիսանում են մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի կոպիտ խախտումներ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ