Ոսկեպարում, ըստ էության, արձանագրվել է այն, ինչը մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությանը:
«Ես նաև մեր սիրելի ոսկեպարցիներին ասացի՝ գիտեմ, հենց թուղթ ստորագրվի, գալու են ասեն՝ վայ, էս էն չի, էս ուրիշ բան էր, ուրիշ բան ասեցին, ուրիշ բան արեցին: Ես դահլիճի ներսում իրենց ասացի՝ խնդրում եմ չհավատաք, որովհետև այն, ինչ պայմանավորվել ենք, ամեն ինչ հենց այդպես է:
Նույնը վերաբերում է Կիրանցին, մեր խոսակցությունների ժամանակ մենք շատ աշխատանքային դետալների մեջ չենք խորացել, բայց նաև ուզում եմ ասել, որ և Կիրնցում, և Ոսկեպարում ես ասել եմ, որ եթե հանկարծ սահմանազատման գործընթացում կպարզվի, որ ինչ-որ տների, ինչ-որ հողամասերի հետ կապված խնդիր կա, բնականաբար, մենք մեր բոլոր քաղաքացիների իրավունքներին տեր կկանգնենք: Այնտեղ, որտեղ անհրաժեշտ կլինեն այլ լուծումներ, մենք նույն բնակավայրում նոր տներ կկառուցենք»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը