Փաշինյանը ոստիկանությանն իր հրեշավոր բանդիտիզիմի մասնակիցն է դարձնում: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան խմբակցության պատագամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Արդյո՞ք այդ հրաման կատարողները վստահ են, որ իրենք կարողանալու են Նիկոլ Փաշինյանից հետո Հայաստանում ապրել»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտում միջադեպ էր եղել Սամվել Վարդանյանի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև։
Սամվել Վարդանյանը ձերբակալվել էր, այնուհետև, Քննչական կոմիտեից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս, ծեծի էր ենթարկվել դիմակավորված անձանց կողմից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը