15 04 2024

Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել. «Հետք»

Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել. «Հետք»

«Հետք»-ը գրում է. «Ծաղկաձորում շինարարական եռուզեռ է։ Զբոսաշրջային քաղաքի տարբեր հատվածներում վեր են խոյանում նոր շենքեր։ Կառուցապատողները, իրար հերթ չտալով, գովազդում են դեռևս շահագործման չհանձնված շենքերի բնակարանները։ Ծաղկաձորը բոլոր ժամանակներում է իշխանության ներկայացուցիչների համար գրավիչ եղել։ Այդպես է նաև այսօր։

«Հետքին» հայտնի է դարձել, որ Ծաղկաձորում առաջիկայում 12 շենքից բաղկացած համալիր կկառուցի Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի և Վաղարշակ Հակոբյանի հետ կապվող ընկերությունը։

Կառուցապատման համար ընտրված մոտ 4 հեկտար մակերեսով հողամասը ձեռք է բերվել շուկայականից էժան գնով՝ կադաստրային արժեքով։ Ծաղկաձոր համայնքին պատկանած հողամասը «Սատուրնավան» ՍՊԸ-ն ձեռք է բերել 413 միլիոն դրամով, որը համարժեք է 1 միլիոն 66 հազար ԱՄՆ դոլարին։ Այնինչ, դրա շուկայական արժեքն ավելին է»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարը՝  «Հետք»-ի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ