14 04 2024

Իրանը իր գործողությունները համարում է հաջողված և հայտարարում է դադարի մասին

Իրանը իր գործողությունները համարում է հաջողված և հայտարարում է դադարի մասին

«Եթե սիոնիստական ռեժիմը որևէ քայլ ձեռնարկի մեր դեմ, մեր հողի վրա կամ Սիրիայում կամ այլ երկրում մեզ պատկանող օբյեկտներում, մեր հաջորդ գործողությունն ավելի մեծ կլինի»,- հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին։

Նա ասել է, որ Իրանի գիշերային հարձակումը պատասխան էր Իսրայելի գործողությունների և այժմ շարունակելու մտադրություն չկա: 
Այս մասին գրում է Mehr գործակալությունը:

Իրանական կողմը իր գործողությունները համարում է հաջող։

Հիշեցնենք, որ Իրանը ապրիլի 13-ի լույս 14-ի գօիշերը 185 անօդաչու սարքերով և 146 հրթիռով գրոհել է Իսրայելի վրա։ Նշվում է, որ Իսրայելի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից գրեթե բոլոր հրթիռները խոցվել են։

Իրանը իր գործողությունները հայտարարել է որպես համաչափ պատասխան ապրիլի 1-ին Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարվածի, որի հետևանքով իրանցի սպաներ և երկու գեներալ էին զոհվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ