13 04 2024

Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ` վթարից զոհված 4 զինծառայողների համար

Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ` վթարից զոհված 4 զինծառայողների համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ ապրիլի 14-ին, հավարտ Սուրբ Պատարագի, Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ավտովթարի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։

Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից:

Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին:

Հիշեցնենք. Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 20 զինծառայող:

Վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող՝ Արեգ Արմենի Քերոբյան, Սլավիկ Վարդանի Վարդանյան, Դավիթ Համբարձումի Հակոբյան, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ