07 04 2024

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Երևան քաղաքում՝

Ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի  7-8-ի ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, 12-ին նույնքան կբարձրանա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ