Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանից տեղեկացա,որ երեկ ուշ երեկոյան և գիշեր ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել Մովսես, Չինարի, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի վրա, վնասվել են տներ։ Ներքին Կարմիրաղբյուրում ադրբեջանական գնդակը վնասել է մարդատսր ավտոմեքենա։ Մովսեսում ապրիլի 6-ին նախատեսված մշակութային միջոցառումը չեղարկվել է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը