05 04 2024

Բաղրամյան պողոտայի վրա Ալեն Սիմոնյանը բազամահա՞րկ է կառուցում. Politik.am

Բաղրամյան պողոտայի վրա Ալեն Սիմոնյանը բազամահա՞րկ է կառուցում. Politik.am

Politik.am-ը գրում է․ Քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանն ինտենսիվորեն շինթույլտվություններ է բաժանում: Այդ թույլտվությունները բաժին են հասնում ինչպես նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչների հետ փոխկապակցված անձանց, այնպես էլ նիկոլական իշխանության մաս կազմող նորաթուխ օլիգարխներին:

Երևանի ավագանու առաջիկա նիստը ևս զերծ չի մնա չզեկուցվող հարցերի շարքում շինթույլտվությունների հարցերից: Ի թիվս այլոց, Երևանի Բաղրամյան պողոտայում, ավելի կոնկրետ Բաղրամյան 37 հասցեում նախատեսվում է 18-հարկանի բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման թույլտվության գործընթացի առաջ կանաչ լույսի վառել: Այդ շինարարությունն իրականացվելու է «Բաղրամյան բիլդինգ» ՍՊԸ-ի կողմից, որը, ըստ մամուլի տեղեկությունների, կապվում է ԱԺ խոսնակ աշխատող Ալեն Սիմոնյանի քավորի՝ Էդգար Ավագյանի հետ:

Ասում են, որ դա իրականում Ալենին պատկանող շենք է լինելու: Այդպես է թե ոչ, կպարզվի իշխանափոխությունից հետո:

Փաստորեն, «թավշյա» հեղափոխությունը շատ դրական ազդեցություն թողեց Ալեն Սիմոնյանի վրա: Նրա շրջապատի մարդիկ ասֆալտի տենդերներ են շահում, շենք կառուցում և ... ծառ կտրում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ