Երևանի քաղաքապետարանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ԺՊ Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց․
«Այս պահին կարող եմ ասել, որ այս պրոցեդուրալ մասը, որը կախված է համաձայնեցումների հետ մինչև տարեվերջ պիտի ավարտենք, որովհետև մետրոյի Աջափնյակ կայարանը կարևոր և ստրատեգիկ նշանակություն ունեն, որովհետև Աջափնյակի մետրոյի կայարանը նախատեսված չէ միայն որպես վերջնական կայարան Աջափնյակ վարչական շրջանը սպասարկելու համար։ Իրենից նաև կկառուցվեն հետագա Դավթաշեն վարչական շրջան գնացող մետրոպոլիտենի կայարանը և դեպի Ակադեմիական քաղաք գնացող մետրոպոլիտենի կայարանը»։
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը խոստանում էր 2024 թվականին սկսել մետրոյի նոր կայարանի շինարարությունը, սակայն, ըստ Արմեն Հարությունյանի՝ 2024-ին կունենանք միայն կայարանի նախագիծը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը