03 04 2024

Վարորդների խախտումները 20% կզեղչվեն, եթե էլեկտրոնային փոստով ծանուցում ստանան. Արման Չիլինգարյան



Թվային ռեսուրսներից օգտվելու հնարավորություն են ստեղծել, խրախուսել վարորդներին անցնել էլեկտրոնային ծանուցումների համակարգի։ Այս մասին Ներքին գործերի նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։

«Եթե սահմանված ժամկետներում տուգանքները չեն վճարում, դրա համար հավելյալ ռեսուրսներ են ծախսվում։ Առավել հաճախ ժամկետներում չվճարելու պատճառը լինում է այն, որ մարդիկ ժամանակին չեն ծանուցվում, հաշվառված են մեկ տեղում, ապրում են այլ տեղում, չեն օգտվում հավելյալ ծանուցումների համակարգերից։ Վարորդների խախտումները 20% կզեղչվեն, եթե էլեկտրոնային փոստով ծանուցում ստանան»,-նշեց Չիլինգարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ