Մայիսի 23-ին ՀՀ ոստիկանությունը հանդես եկավ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ հայտարարությամբ: Համաձայն դրա, մի շարք իրավախախտումներ, որոնք մինչ այս տուգանվում էին, այժմ կնախազգուշացվեն, վարորդներին ոստիկանները խորհուրդներ կտան, հետները բանավոր աշխատանք կկատարեն:
Ինչպես նաև, 2012-17թ. ավարտը չվճարած տուգանքները կսառեցվեն:
2018 թվականի մայիսի 23-ից ՀՀ ոստիկանությունը փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը և Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը ներկայացրին այդ փոփոխությունները և պատասխանեցին հարցերին:
Մամուլի ասուլիսը ներկայացնում ենք ամբողջությամբ, ինչպես նաև ՝ որոշ հատվածներ բանախոսների պատասխաններից:
Կատարված փոփոխությունները կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին խմբի մեջ մտնում է տեսահսկող համակարգերով և ՃՈ տեսուչների կողմից իրավախախտումների արձանագրման քանակի նվազմանն ուղղված միջոցառումներ, երկրորդը՝ ՃՈ կողմից որոշակի ժամանակահատվածում տուգանք նշանակելու մասին որոշումների կատարման դադարեցման ուղղությամբ:
Հայաստանի հանրապետությունը սոցիալական պետություն է և այս փոփոխությունները արվում են մարդկանց սոցիալական բեռը թեթևացնելու համար:
Ճանապարհային երթևեկության համակարգը քարացած չէ և փոփոխությունները բխում են հասարականա արձագանքներով:
Սրանք այն քաղաքացիներն են, որոնք չունեն միջոցներ, տարիներ շարունակ չեն կարողացել վճարել այս տուգանքները։ Այս ամենը հաշվի առնելով կայացվել է այս որոշումը, սա որևէ մեկի շահերին չի հակասում։ Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, թե ինչու նույն հանցագործությունը կատարած մեկ անձի նկատմամբ համաներում կիրառվում է, մյուսին՝ չի կիրառվում:
Երթևեկության կանոնների փոփոխությունը բացասական ազդեցություն չի ունենա անվտանգության վրա:
Ըդհանուր առմամբ ներվելու է 13.7 միլիարդ դրամի ՃՈ տուգանք:
Վերջին օրերին խախտումները շատացել են, որովհետև մարդիկ սխալ են հասկացել, պետք է ևս մեկ անգամ հայտարարել, որ արագաչփերը և տեսանկարահանող սարքերը գործում են:
Հասարակական տրանսպորտի վարորդների ծխելու դեպքում տուգանվելու են, մյուսները նախազգուշացվելու են:
Մենք միշտ ասել ենք և հիմա էլ կրկնում ենք, որ երբեք որևէ միջոց, քաղաքացու վճարած որևէ տուգանք որևէ քաղաքացու գրպան չի գնում:
2017 թվականին տեսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքները մոտ 9 միլիարդ դրամ է կազմում:
Ոստիկանությունը կամ Ճանապարհային ոստիկանությունը կոմերցիոն կազմակերպուն չէ, որ որոշում կայացնելիս առաջնորդվենք օգուտով կամ վնասով:
Արագաչափերը կոնկրետ վայրում կոնկերտ խնդիր են լուծում, եթե այդ խնդիրը լուծվում է, արագաչափը հանվում է կամ տեղափոխվում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը