Բրյանսկի շրջանում ձերբակալված ահաբեկիչներից մեկի հարցաքննությունից տեսանյութ է հայտնվել համացանցում:
Ուժային կառույցների աշխատակիցների խոսքով՝ կադրում ցուցադրված Տաջիկստանի բնակիչը փորձել է թաքնվել ծառի վրա։
Նա խոստովանել է, որ քաղաքացիների վրա հարձակման համար իրեն 500 հազար ռուբլի են խոստացել համակարգողները, որոնք իր հետ կապի մեջ են եղել «Տելեգրամ»-ով՝ շուրջ 1 ամիս առաջ։
Համաձայն տեղեկությունների, ահաբեկիչները 250 հազար ռուբլին ստացել են որպես կանխավճար։ Նրանց տրամադրել են նաև զենք և նշան են տվել թիրախների և ժամանակի վերաբերյալ։ Ահաբեկչությունից հետո նրանք պետք է թաքնվեին Ուկրաինայում։
Տեսանյութը՝ Yerevan.Today-ի տելեգրամյան ալիքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը