23 03 2024

Սպիտակ տունը նախազգուշացրել էր ռուսական կողմին Մոսկվայում ահաբեկչություն նախապատրաստելու մասին

Սպիտակ տունը նախազգուշացրել էր ռուսական կողմին Մոսկվայում ահաբեկչություն նախապատրաստելու մասին

Մարտին ԱՄՆ-ն տեղեկություն է ստացել Մոսկվայում, ենթադրաբար մարդաշատ վայրերում ահաբեկչություն նախապատրաստելու մասին, և այն հայտնել է ռուսական կողմին, ասվում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ադրիեն Ուոթսոնի հայտարարության մեջ, որն ստացվել է «ՌԻԱ Նովոստի»-ում:

«Այս ամսվա սկզբին ԱՄՆ կառավարությունը տեղեկություն ստացավ Մոսկվայում ծրագրված ահաբեկչության մասին, որը հնարավոր է լինի հանրային հավաքատեղիներում, ներառյալ համերգները, ինչը դրդեց Պետդեպարտամենտին հրապարակային նախազգուշացում հրապարակել Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին», - ասել է Ուոթսոնը:

Ըստ Սպիտակ տան խոսնակի, ԱՄՆ կառավարությունը այս տվյալները հայտնել է Ռուսաստանի իշխանություններին՝ հիմնվելով նման դեպքերում «պարտադիր նախազգուշացման» վաղեմի պրակտիկայի վրա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ