23 03 2024

Նախնական տվյալներով «Կրոկուսի Սիթի Հոլլ»-ում ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ

Նախնական տվյալներով «Կրոկուսի Սիթի Հոլլ»-ում ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ

Նախնական տվյալներով պարզվել է, որ Մոսկվայի մարզի «Կրոկուսի Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, զոհերի թիվը կարող է աճել, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Telegram ալիքը։

«Զննվում են մահացածների մարմինները։ Նախնական տվյալներով պարզվել էր, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ։ Ցավոք, զոհերի թիվը կարող է աճել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հրաձգությունը և հրդեհը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall-ում համերգից առաջ: Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ հոսպիտալացվել է 115 մարդ, որոնցից 5-ը երեխաներ են, 60 մեծահասակ և մեկ երեխա ծանր վիճակում է։ ՌԴ Քննչական կոմիտեն ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել:

Ինչպես երևում է փաստաթղթից, նրանցից առնվազն ինը ծայրահեղ ծանր վիճակում են։

Տուժածները հոսպիտալացվել են Կրասնոգորսկի, Օդինցովոյի, Դոլգոպրուդնիի, Խիմկիի և Մոսկվայի հիվանդանոցներ։

111111.jpg (194 KB)

1111112.jpg (202 KB)

1111113.jpg (214 KB)

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ